Լրահոս
Առողջապահական
16:38
02.09.25
298

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյnւնից տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. ԱՆ

Img default alt hy

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է:

Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել, կան տուժածներ: