Լրահոս
Հասարակական
17:30
02.09.25
406

«Վարորդը լուկով դուրս եկավ մեքենայից». ականատեսը՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին․ News.am

Img default alt hy

Ավտոմեքենան կանգնեց, ավտոբուսն էլ էր կանգնած ու միանգամից տրաքոց եղավ, նայեցինք, տեսանք ավտոբուսը վառված է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց մի կին, ով ականատես է եղել Ամիրյան փողոցում պայթյունին։

Ուզում էինք մոտենալ, մեկ էլ տեսանք՝ վարորդը լյուկով դուրս եկավ՝ շորերը պատռված, շտապօգնությունով տարան։ Միանգամից եկան ոստիկանները, մարդիկ ագնետուշիտելով հանգցրեցին կրակը։

Բարեբախտըաբար, զոհ չի եղել, ժողովուրդը գոռալով իջնում էին, մեկ էլ ավտոբուսի ապակիները լրիվ թափվեցին։ Վարորդն էր մենակ շատ վնասված, վառված էր, դեմքը լրիվ սեւ էր։

Մարդիկ շատ վախեցան, ծաղիկ ծախողը դողում էր»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու  օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ըստ նախնական տեղեկությունների` պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Մանրամասները տեսանյութում։