Լրահոս
2025-09-09
-
ՀայլուրՀայլուր 18։30 Նեպալում քաոս է. վարչապետը հրաժարական տվեց արյունոտ փողոցի ճնշման տակՀայլուր 18։30 Նեպալում քաոս է. վարչապետը հրաժարական տվեց արյունոտ փողոցի ճնշման տակԱվելին18:3009.09.25 -
ՔաղաքականԻ՞նչ է նշանակում առհամարել սահմանադրության և օրենքի պահանջները․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ինՍա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական արդարադատությունից Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունների հրաժարման վերաբերյալ բացահայտ անգործություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Սրա պատասխանատուն նաև դուք եք, հարգելի մեծամասնություն, և մենք չենք կարող հանդուրժել այսպիսի վարքագիծը։ Սա ոչ միայն հստակ Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված էթիկայի կանոնների խախտում է, վարքագծի կանոնների խախտում է, սա առերևույթ նաև հանցագործություն պարունակող վարքագիծ է։ Ի՞նչ է նշանակում առհամարել սահմանադրության և օրենքի պահանջները, չարձագանքել օրենքով նախատեսված կարգով ներկայացված դիմումին։ Սա՞ է արդյոք սահմանադրական արդարադատության և առհասարակ արդարադատության վերաբերյալ ձեր պատկերացումները։ Ես ակնկալում եմ նաև ձեր մասնակցությունը այս հարցին, որպեսզի ի վերջո Սահմանադրական դատարանը կատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը»,– հայտարարեց նա։Ավելին18:2809.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը․ Վարդան ՕսկանյանԱյսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։Ավելին18:2509.09.25 -
ՄիջազգայինՍարսափելի տեսարաններ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատից. ռումբեր են նետվել թոշակառուների վրաԱհասարսուռ կադրեր են տարածվում Դոնեցկի մարզից: Ըստ ուկրաինացիների՝ ռուսական ավիահարվածներից Յարովա ավանում ավելի քան 20 զոհ կա, նույնքան էլ վիրավոր: Նախնական տեղեկություններով՝ մարդիկ թոշակներ ստանալու հերթում էին: Զելենսկին նորից դիմել է միջազգային հանրությանը՝ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու պահանջով:Ավելին18:1509.09.25 -
ԻրավականՁերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը. «Sputnik Արմենիա»Այսօր ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մարզադպրոցի տնօրենը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով»,- նշեցին կոմիտեից:Ավելին18:0009.09.25 -
ՔաղաքականԱյն, ինչ կատարվել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հետ, վանդալիզմ է․ Լիլիթ ԳալստյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին։ Սիրելի հայրենակիցներ, Պատմականորեն ապացուցված փաստ է․ յուրաքանչյուր զավթիչ, իր նվաճումը լիակատար և անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետև աներկբա է՝ մշակույթը հոգևոր սահման է և ինքնություն։ Ալիևը հենց այսպիսի՝ հայկական հետքի վերացման քաղաքականությունն է իրականացնում երեքհազարամյա հայկական Արցախում, և դա կոչվում է մշակութային ցեղասպանություն։ Այսպիսին է քոչվոր ասպատակողի, թշնամու ձեռագիրը։ Իսկ ինչո՞ւ ենք մենք ու մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը։ Վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է առաջացրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «վերանորոգման» ընթացքը ։ Այն, ինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ պարզապես վանդալիզմ է․ վնասվել են և վերականգնման ենթակա չեն մույթեր սալեր, սանդուղք և այլն։ Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի և տեսչական պատշաճ վերահսկողության, իսկ անորակ, աշխատուժն ավիրել է, ինչպես կարողացել է։ Որոշ հատվածներ անգամ անհնար է նախնական տեքով վերականգնելը: Համազգային սրբավայր հանդիսացող հուշարձանին և ողջ հասարակությանը հասցված բարոյական և նյութական վնասի համար հանրությունն արդարացիորեն պատասխանի է սպասում։ Մասնավորապես՝ ինչպե՞ս են կազմակերպվում մրցույթները, ի՞նչ չափանիշներով են ընտրվում շինկազմակերպությունները։ Ինչո՞ւ ԿԳՄՍ-ն որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ կանխելու հուշարձանի վնասումը։ Նույքան աղետալի է Հ․ Թումանյանի թանգարանի «վերանորոգման» պատմությունը։ 2023-ին մեկնարկած Թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026 թ․-ն, մինչդեռ աշխատանքները սառեցված են, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի։ Եվ այստեղ էլ նույն հարցերն են և նույն եզրակացությունը․․․․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք, ով է հատուցելու մեր միջոցներից մսխված գումարները: Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է։ Գնացեք և տեսեք արձանի շրջակայքը. լքված ու անխնամ պատկեր: Դուք հավանաբար գիտեք՝ հասարակությունը չի հավատում, անգամ հուշարձանները դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։ Իսկ չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր դուք եք տվել՝ յոթը տարի շարունակ հասարակությանը ստով, պոպուլիզմով, ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրելով։ Ավարտեմ Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ «Եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում և ոչ մի հրաշք չի փրկելու քեզ»։ Ոչ մի հրաշք չի փրկելու պատասխանատվությունից․․․Ավելին17:5409.09.25 -
ԻրավականՀետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին Սիսիանի բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին17:4509.09.25 -
ՔաղաքականԲացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև. Միքայել ՍրբազանՄիքայել Արքեպիսկոպոս Աջապահյանիի ուղերձը՝ Երևան կենտրոնի ՔԿՀ-ից. «Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ Գոհություն եւ փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության եւ մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ եւ աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել: Շնորհակալություն նաեւ ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան եւ մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած: Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, եւ մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված: Բացարձակ ապօրինի եւ շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջեւ, որի հանցավոր անտեսումով եւ ոտնահարումով դատում են ինձ հիմա: Եւ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց եւ իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։ Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետեւ չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»: Մեր սերը եւ ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։ Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»: Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»:Ավելին17:3009.09.25 -
ՔաղաքականՄտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջՎիեննայում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ավստրիայի կանցլերի աշխատակազմի Գլոբալ հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Լաունսկի հետ: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ: ԱԽ քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է տնտեսական լայն հնարավորությունների ստեղծումն ապաշրջափակման արդյունքում և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության պատրաստակամությունը:Ավելին17:1509.09.25 -
ՔաղաքականԲողոքի ակցիա՝ երեխաների հետ. խաղահրապարակը «զոհում են»՝ հանուն նոր շենքիՆոր Նորքի 4-րդ զանգվածի տասնյակ բնակիչներ երեխաների հետ միասին այսօր վաղ առավոտից հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ բողոքելու մի շինարարական ծրագրի դեմ, որը, ըստ նրանց, սպառնում է վերացնել երեխաների խաղահրապարակը։ Բնակիչների խոսքով՝ խաղահրապարակի տարածքում մի շինարարական կազմակերպություն բազմաբնակարան շենք է ուզում կառուցել: Այդ շենքի կառուցման թույլտվություն տալու հարցը այսօր Տիգրան Ավինյանը հանել է ավագանու նիստի օրակարգից՝ «Հանրապետություն» խմբակցության խնդրանքով:Ավելին17:0009.09.25 -
ՔաղաքականՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանինԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին: Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»:Ավելին16:4509.09.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, պատասխանատու պաշտոնյաներ: Նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է թանգարանի, թանգարանի վարչական հատվածի տանիքների առկա վիճակը, նորոգման ընթացքը, հստակեցվել են շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները: Նախարարը շեշտել է՝ հիմնանորոգման ընթացքում թանգարանի աշխատանքը պետք է ապահովվի անխաթար: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:Ավելին16:3309.09.25 -
ՔաղաքականԻնչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել. պատգամավորը՝ ՀԾԿՀ նախագահինՀԷՑ-ի տարեկան ներդրումային բոլոր ծրագրերը հաստատվել են հանձնաժողովի կողմից, սակայն ՀԾԿՀ-ն երբեք դրանց վերաբերյալ առարկայական գնահատական չի տվել: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի և ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշման վերաբերյալ։ «Նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացրած եզրակացություններում ձեր արձագանքը բացակայում է։ Իսկ հաստատված ծրագրերը ձեր անմիջական հսկողության ներքո փոխվել են՝ առաջնայինից երկրորդային տեղափոխվելով, այդ թվում բազմաբնակարան շենքերի միացման, ցանցերի արդիականացման ու հզորությունների ապահովման ծրագրերը»,– նշեց Ղազարյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ այս ամենից հետո հանկարծ կայացվել է ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշում: «Այդ ինչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել։ Եթե ընկերությունը որոշակի պարտավորություններ կատարել էր, ապա ինչո՞վ էր պայմանավորված այս շրջադարձային որոշումը»,- ասաց պատգամավորը։Ավելին16:2309.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:1509.09.25 -
ՔաղաքականՍրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Թանդիլյանը՝ ՔՊ-ականների մասինՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ, ընդամենը ցույց է տալիս երկրի ղեկավարի ստեղծած արժեհամակարգի դրսևորումը, որտեղ դերակատարները ունեն պայմանական կարգավիճակ, այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ «Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից, պետք է մեկուսացվեն հասարակությունից»,- նշել է նա։Ավելին16:1009.09.25 -
ԻրավականԱնցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱնցած 1 օրում բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին16:0009.09.25 -
ՄիջազգայինՆեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-իՑույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Երկու երիտասարդ ցուցարարներ գնդակահարվել են մայրաքաղաքի շրջաններից մեկում, երբ նրանք հրկիզել են տեղի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարձակվել դրա աշխատակիցների վրա: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել: Եվս մեկ մարդ զոհվել է փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ:Ավելին15:5009.09.25 -
ՔաղաքականԱրտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարԱրտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:Ավելին15:4909.09.25 -
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջինԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին։Ավելին15:3609.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իլհամ Ալիևի անվան միջանցք են ուզում անվանել «Թրամփի ուղին»՝ ԱդրբեջանումՀայլուր 15։30 Իլհամ Ալիևի անվան միջանցք են ուզում անվանել «Թրամփի ուղին»՝ ԱդրբեջանումԱվելին15:3009.09.25