Լրահոս
Իրավական
18:00
09.09.25
545

Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը. «Sputnik Արմենիա»

Img default alt hy

Այսօր ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մարզադպրոցի տնօրենը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով»,- նշեցին կոմիտեից: