Լրահոս
2025-09-09
-
ՀասարակականՊարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունըԵրեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ «Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել էին «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ էին, տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։Ավելին22:0009.09.25 -
ՔաղաքականՀամառ պայքարը շարունակվելու է. Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկելու են դատավճիռըՍամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երկուշաբթի է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել պաշտպանների բողոքը: Բայց նրանք պատրաստվում են բողոքարկման՝ արդեն Վճռաբեկ դատարանում: Փաստաբանները չեն հրաժարվում ներպետական ատյաններում գործարարի ազատությանը հասնելու հույսից: Փորձագիտական եզրակացությամբ՝ ապօրինի է Կարապետյանի ազատազրկումը:Ավելին21:5009.09.25 -
ՔաղաքականՀուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս․ ԴեմոյանԺանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:Ավելին21:4509.09.25 -
ՀասարակականԱրագածոտնի թեմում նոր նշանակումներ են կատարվելԳերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ Արագածոտնի Թեմում կատարվել են նոր նշանակումներ։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։ Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Սուրբ Սաղմոսավանքում:Ավելին21:3009.09.25 -
ՔաղաքականԽուլիգանություն և այլասերվածություն՝ ԱԺ-ում. «լեզու կտրող» ՔՊ-ականին դատարան կտանի կին պատգամավորըՄի անգամ արդեն դատարանի պահանջով «5-րդ ալիքից» ներողություն խնդրած Արթուր Հովհաննիսյանից նորից պահանջում են ներողություն խնդրել, այս անգամ՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանից: «Պատիվ ունեմ» խմբակցությունը պահանջում է ստեղծել պատգամավորական էթիկայի հանձնաժողով՝ քննելու ՔՊ-ականի վարքը: «Հայաստան» խմբակցությունը միացել է նախաձեռնությանը:Ավելին21:1509.09.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանըՀՀ ԱԽ քարտուղարը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանն ու Նիկոլաուս Մարսշիկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Ավստրիա երկկողմ բազմաոլորտ համագործակցությունն ու զարգացման կայուն դինամիկան: Կողմերը շեշտել են բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ զրուցակիցները քննարկել են ստեղծվելիք տնտեսական ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շեշտել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրականացումը: Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ ներառյալ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակներում փոխգործակցությանը:Ավելին21:0009.09.25 -
ՔաղաքականԳնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում։ Լրագրողների հարցին, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց. «Կառավարության ներկայացուցիչն եմ»։ Լրագրողի ճշտող հարցին, արդյո՞ք նա կառավարության ներկայացուցիչ է նշանակվել «Լիդիան Արմենիայում», Սանոսյանը պատասխանեց՝ այո։ Գնել Սանոսյանը հարաժարվեց պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից եկեղեցու վերաբերյալ վարվող քաղաքականության մասին։Ավելին20:5009.09.25 -
ՄիջազգայինՇվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակՇվեդիայի առողջապահության նորանշանակ նախարար Էլիզաբեթ Լանը սեպտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել։Ավելին20:4509.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մեծ պայթյունի առաջ է տարածաշրջանը. Իսրայելի դաժան հարվածները՝ Քաթարին հետևանք կունենա՞Հայլուր 20։30 Մեծ պայթյունի առաջ է տարածաշրջանը. Իսրայելի դաժան հարվածները՝ Քաթարին հետևանք կունենա՞Ավելին20:3009.09.25 -
Արտաքին քաղաքականությունԹրամփի ուղի՞, թե՞ Ալիևի անվան «Զանգեզուրի» միջանցք». Երևանում սպասում են ԱՄՆ պատվիրակներինՎաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից 1 ամիս հետո Բաքուն հայտարարում է Սպիտակ տանը Իլհամ Ալիևի տարած դիվանագիտական մեծ հաղթանակի մասին: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահն անգամ առաջարկում է հրաժարվել «Թրամփի ուղի» անունից ու «Զանգեզուրի միջանցքը» կոչել Իլհամ Ալիևի անունով:Ավելին20:2509.09.25 -
ՄիջազգայինԴոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-ՀայանԳազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։Ավելին20:1509.09.25 -
ՔաղաքականԵվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»․ Արա Պողոսյան«TRIPP-ի մասին առաջին միտքը, որ օգոստոսի 8-ից ասել եմ, դա համեմատությունն էր «նոյեմբերի 9-ի» հետ։ Չեմ հիշում որ լրատվամիջոցների հետ հարցազրույցում եմ շեշտել, որ գալու է մի պահ, որ Ադրբեջանը սկսելու է յուրովի մեկնաբանել «օգոստոսի 8-ի» գործարքը, Հայաստանի իշխանությունները յուրովի և վերջնահաշվարկում կրկին հանգելու ենք նույն խնդրին, ինչ «նոյեմբերի 9–ի» 9-րդ կետի պարագայում, գերիների վերադարձի պարագայում, զորքերի՝ իրենց տեղերում մնալու պարագայում։Ավելին20:0009.09.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջՎիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարի խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Ավելին19:4509.09.25 -
ՀասարակականԵրևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվորՍեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բաղյան փողոցի շենքերից մեկում ծեծկռտուք է տեղի ունենում։Ավելին19:3509.09.25 -
ԻրավականԴմփոցը լսեցի ու մեր դռանը կրակոց. Երևանը ցնցած սպանության հետքերովՈ՞վ է Ռոստովյան 17 շենքի առեղծվածային բնակիչը, որ կրակոցով է դիմավորել իր տուն ներխուժած տղամարդկանց ու սպանել մեկին՝ մի սովորական երիտասա՞րդ, թե՞ քրեական անցյալով մեկը:Ավելին19:3009.09.25 -
ՀասարակականԱրզնիի ղեկավարը կասկածվում է համայնքի օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մեջԴեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։Ավելին19:1509.09.25 -
ՔաղաքականՄենք ձեր փոխարենք ամաչում ենք․ Գառնիկ Դանիելյան« «Շուշի-Հադրութ դեօկուպացիա» ասելով, Արցախի գլուխն ուտելով, զրոյական կետից սկսելով, անընդհատ զիջումներ անելով, է՛լ Հայաստանի Հանրապետության տարածք չմնաց, որ չնվիրաբերեք, է՛լ պահանջ չմնաց, որ չկատարեք ու հիմա էլ գալիս եք, ասում՝ չեք ամաչում։ Եթե մենք պետք ա ամաչենք, ուրեմն դուք գետինը պետք ա մտնեք։ Էս ի՞նչ ասելու բան է։ Ոչ մի բան չի ստորագրվել, նախ՝ նախաստորագրվել է, ու հետո այդ հարցի վերաբերյալ երկար խոսալու պատեհությունը կլինի, կխոսենք դրա մասին։ Բանավոր փոխըմբռնումների մասին էլ չենք խոսում, անընդհատ բանավոր փոխըմբռնումներ եք կատարում Ալիևի հետ, Հայաստանի Հանրապետության տարածքը բանավոր փոխըմբռնումների արդյունքում գնաց։ Մի հատ էլ տնային հանձնարարություն կա կատարելու, մի հատ էլ՝ էս կա կատարելու։ Հիմա ո՞րն է ձեր տնային հանձնարարությունը, դուք ինձնից ավելի լավ կիմանաք՝ ինչ հանձնարարություններ է Ալիևը ձեզ տվել տանը անելու համար»։Ավելին19:0509.09.25 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերրքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։ Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը, չի եղել հանդերձարան անձնակազմի համար, պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող, առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը, սառնարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։ Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն»:Ավելին19:0009.09.25 -
ՄիջազգայինՆեպալում ցուցարարները հրդեհել են նախագահի նստավայրըԱվելի վաղ զինվորականները տարհանել էին քաղաքական գործչին, իսկ պետության ղեկավարի գրասենյակը հերքել էր նրա հրաժարականի մասին տարածված տեղեկատվությունը։Ավելին18:5009.09.25 -
ՀասարակականԵրևանում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին. կա վիրшվորԵրեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Շոպրոնի փողոցում «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին և թիվ 25/3 հասցեի տան երկաթե դարպասին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով բեռնատարի վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով քարե պարիսպը մասամբ փլուզվել է, իսկ «Tesla»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։ Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են կատարել, քանի որ վնասվել էին նաև էլեկտրալարեր, ապա ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը հոսանքազրկել է այն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատարի և կայանված ավտոմեքենայի վարորդների ինքնությունը։Ավելին18:4509.09.25