Լրահոս
Քաղաքական
18:28
09.09.25
301

Ի՞նչ է նշանակում առհամարել սահմանադրության և օրենքի պահանջները․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին

Img default alt hy

Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական արդարադատությունից Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունների հրաժարման վերաբերյալ բացահայտ անգործություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սրա պատասխանատուն նաև դուք եք, հարգելի մեծամասնություն, և մենք չենք կարող հանդուրժել այսպիսի վարքագիծը։ Սա ոչ միայն հստակ Սահմանադրական դատարանի մասին օրենքով  նախատեսված էթիկայի կանոնների խախտում է, վարքագծի կանոնների խախտում է, սա առերևույթ նաև հանցագործություն պարունակող վարքագիծ է։

Ի՞նչ է նշանակում առհամարել սահմանադրության և օրենքի պահանջները, չարձագանքել օրենքով նախատեսված կարգով ներկայացված դիմումին։ Սա՞ է արդյոք սահմանադրական արդարադատության և առհասարակ արդարադատության վերաբերյալ ձեր պատկերացումները։ Ես ակնկալում եմ նաև ձեր մասնակցությունը այս հարցին, որպեսզի ի վերջո Սահմանադրական դատարանը կատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը»,– հայտարարեց նա։