Լրահոս
Քաղաքական
16:23
09.09.25
301

Ինչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել. պատգամավորը՝ ՀԾԿՀ նախագահին

Img default alt hy

ՀԷՑ-ի տարեկան ներդրումային բոլոր ծրագրերը հաստատվել են հանձնաժողովի կողմից, սակայն ՀԾԿՀ-ն երբեք դրանց վերաբերյալ առարկայական գնահատական չի տվել: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի և ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշման վերաբերյալ։

«Նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացրած եզրակացություններում ձեր արձագանքը բացակայում է։ Իսկ հաստատված ծրագրերը ձեր անմիջական հսկողության ներքո փոխվել են՝ առաջնայինից երկրորդային տեղափոխվելով, այդ թվում բազմաբնակարան շենքերի միացման, ցանցերի արդիականացման ու հզորությունների ապահովման ծրագրերը»,– նշեց Ղազարյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ այս ամենից հետո հանկարծ կայացվել է ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշում:

«Այդ ինչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել։ Եթե ընկերությունը որոշակի պարտավորություններ կատարել էր, ապա ինչո՞վ էր պայմանավորված այս շրջադարձային որոշումը»,- ասաց պատգամավորը։