Լրահոս
2025-09-10
-
Մամուլի տեսությունԻնտրիգը պահում է. «Հրապարակ»Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։Ավելին09:5210.09.25 -
Մամուլի տեսությունԻշխանություններն անցել են պլան Բ-ի․ «Իրավունք»Մեր տեղեկություններով՝ իշխանությունները, պետական կառույցների որոշակի օղակների ներգրավմամբ, անցել են Եկեղեցու դեմ մղվող արշավի նոր՝ առավել վտանգավոր փուլի։Ավելին09:4810.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին09:4510.09.25 -
Մամուլի տեսությունՎարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։ Օրինակ՝ «Սեւանի», «Աբովյանի» եւ մի քանի այլ ՀՔԲ-ներում եւս տեսական եւ գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։Ավելին09:4210.09.25 -
Մամուլի տեսություն«Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։Ավելին09:3810.09.25 -
Մամուլի տեսությունՀռիփսիմե Հունանյանի առաջադրումը լուրջ հակասությունների տեղիք է տվել ՔՊ-ական կանանց մոտ․ «Իրավունք»Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ական կանանց շրջանում անողոք պայքար է մղվում։ Եվ ահա, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում բուժքույր-պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի առաջադրումը լուրջ հակասությունների տեղիք է տվել նույն կանանց շրջանում։Ավելին09:3410.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.09.25 -
Մամուլի տեսությունՈւմ չներեցին ՔՊ-ում. «Ժողովուրդ»«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը չհանդուրժեց հարբեցողությունն ու հակաիշխանական թեզերը, սակայն հանդուրժում է անբարոյական պահվածքը։Ավելին09:2510.09.25
2025-09-09
-
ՀասարակականՏարբեր աստիճանի այրվшծքներով հիվшնդանոց տեղափոխված 86-ամյա կինը մшհшցել էՍեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:4709.09.25 -
ՍպորտՄի քննադատեք մեզ, այլ հավատացեք. Եղիշե ՄելիքյանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը փոքր քայլ է մեծ նպատակի ճանապարհին:Ավելին23:3909.09.25 -
ԻրավականՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրելՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Datalex համակարգում։ Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։ Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։Ավելին23:3009.09.25 -
ՄիջազգայինՀրաժարական է տվել Նեպալի վարչապետը. բազմահազարանոց ցույցեր են երկրումԿայծակնային արագությամբ են զարգանում իրադարձությունները Նեպալում: Նախագահի աշխատակազմը հերքել է նրա հրաժարականի տեղեկությունը, որ տարածվել էր վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո:Ավելին23:1909.09.25 -
ՄիջազգայինԿատարի ՆԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների և բնակիչների անվտանգությունն ապահովելու համարԿատարի ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար` սեպտեմբերի 9-ի կեսօրին Իսրայելի՝ Դոհայի ուղղությամբ հարվածներից հետո։Ավելին23:1509.09.25 -
ՄիջազգայինՍկանդալ է պայթեցնում ռուս քաղաքագետը. Ադրբեջանում հրեշավոր պլան են պատրաստել՝ ընդդեմ ԻրանիՄինչ Հայաստանը սերտացնում է կապը Պակիստանի հետ ու պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի. լարվում են այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Ռուսաստանը, որ եղբայրական երկիր է Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ բնորոշմամբ, իրենց երկրի գլխավոր թշնամի են համարում ադրբեջանցիները: Ադրբեջանական «Minval»-ի վերջին սոցհարցումների սկանդալային արդյունքն է դա:Ավելին23:0009.09.25 -
ՀայաստանՀանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել. պարզաբանում«Տոչ-մաստեր» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել. «Տոչ-մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն), կարևորելով սպառողների առջև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թույլ չտալ Ընկերության բարձր գործարար համբավի և տասնյակ հազարավոր հաճախորդների ամուր վստահության նկատմամբ անհիմն ոտնձգությունները, սույնով անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվող տեղեկություններին։ Այսպես, շրջանառվում են տեղեկություններ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության և այլ ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառված լինելու և հանձնարարություններ տրված լինելու վերաբերյալ։ Սույնով հայտնում ենք, որ Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել։ Ընկերությունը, որևէ կերպ համաձայն չլինելով Հանձնաժողովի դիրքորոշումների հետ, օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակներում միանշանակ արտահայտելու է իր անհամաձայնությունը դրանց վերաբերյալ։ Նախաձեռնվելիք իրավական գործընթացի արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ կհայտնենք հետագայում։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ չստուգված և ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակայնացնելուց։ Ընկերությունն իր սպառողների, շուկայում գործող այլ կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների հետ հարաբերություններում մշտապես դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։ Ընկերության կողմից կայացվող որոշումները, այդ թվում՝ սահմանվող գնային քաղաքականությունը, ունեն բացառապես օբյեկտիվ նախադրյալներ, անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր և բխում են սպառողների շահերի լավագույնս ներկայացման, որակյալ ծառայությունների մատուցման ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորման նպատակներից։ Ընկերությունը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ ջանք չխնայելով էլ ավելի կատարելագործվելու ուղղությամբ։Ավելին22:5509.09.25 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին22:4509.09.25 -
ԻրավականԴանակահարություն՝ Արտաշատում. 34-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց«Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։Ավելին22:3009.09.25 -
ՄիջազգայինԿատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է պատսպարվել Դոհային ուղղված հարվածներից խուսափելու համարԿատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։Ավելին22:1509.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը. նոր պատերա՞զմԻսրայելը նորից սկսել է Գազայի սահմաններից դուրս կռվել ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը հենց այն պահին, երբ այնտեղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները քննարկելիս են եղել Իսրայելի հետ հրադադարի հասնելու Թրամփի առաջարկը:Ավելին22:0609.09.25 -
ՍպորտՀայաստանի հավաքականը հաղթեց ԻռլանդիայինԱԱ-2026-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 51-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Արթուր Սերոբյանի խփած գոլը չեղարկվեց։ Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1Ավելին22:0309.09.25