Լրահոս
Քաղաքական
15:36
09.09.25
142

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին։

Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքի և Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Սրան ի պատասխան, ՔՊ–ականն այսօր ասել էր. «Ես էլ, հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»,-հավելեց նա։