Լրահոս
Քաղաքական
17:00
09.09.25
93

Բողոքի ակցիա՝ երեխաների հետ. խաղահրապարակը «զոհում են»՝ հանուն նոր շենքի

Նոր Նորքի 4-րդ զանգվածի տասնյակ բնակիչներ երեխաների հետ միասին այսօր վաղ առավոտից հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ բողոքելու մի շինարարական ծրագրի դեմ, որը, ըստ նրանց, սպառնում է վերացնել երեխաների խաղահրապարակը։ 

Բնակիչների խոսքով՝ խաղահրապարակի տարածքում մի շինարարական կազմակերպություն բազմաբնակարան շենք է ուզում կառուցել: Այդ շենքի կառուցման թույլտվություն տալու հարցը այսօր Տիգրան Ավինյանը  հանել է ավագանու նիստի օրակարգից՝ «Հանրապետություն»  խմբակցության խնդրանքով: