Լրահոս
Սպորտ
22:03
09.09.25
354

Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային

Img default alt hy

ԱԱ-2026-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

51-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը  հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Հայստանի հավաքականի խաղացող Արթուր Սերոբյանի խփած 3-րդ գոլը մրցավարը չեղարկեց, քանի որ արձանագրվել էր խաղից դուրս իրավիճակ։

Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: