Լրահոս

2025-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ճանապարհահատվածում կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
    Մ-4, Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից
    15:19
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի թեմում առաջնորդական լիազորություններով հոգևոր տեսուչ է նշանակվել
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
    15:02
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է. ադրբեջանագետ
    Ես տարբեր առիթներով կիսվել եմ իմ ալիքում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով։ Նյութը բավականին ծավալուն է, բայց ունի նաև աուդիո տարբերակ, այնպես որ, եթե դեռ չեք կարդացել, առաջարկում եմ ծանոթանալ։ Այդ նյութում հստակ կտեսնեք, թե ինչպես է ՀՀ տարածքը ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
    14:48
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    14:29
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Գեղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են ոռոգման ջուր
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի – Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։
    14:15
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի. Մայր Աթոռ
    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. ««Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։ Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար։ Մայր Աթոռի տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»:
    14:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը կարող են օգտահաշիվ ստանալու համար դիմել ԿԸՀ
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 18։00-ը։ Հիշեցնում ենք, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։ Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
    13:50
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական անօդաչուների ոչնչացումը Լեհաստանի երկնքում առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի տարածքում. Տուսկ
    Տուսկը նաև հայտարարել է, որ անօդաչուների որոնումները շարունակվում են, խուճապի մատնվելու պատճառներ չկան, իրավիճակն այժմ վերահսկողության տակ է: Նա ևս մեկ անգամ նշել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
    13:40
    10.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Աշխարհը ցնցված է Դոհայի հրթիռակոծությունից. Իսրայելը խոստանում է հարվածել ՀԱՄԱՍ-ին՝ ամենուրեք
    Դոհայում իսրայելական հարվածներից հետո առաջին պաշտոնական հայտարարությունն է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը: ՀԱՄԱՍ-ի 6 անդամների մահն է հաստատել խմբավորումը և հայտարարել, որ առաջնորդը ողջ է: Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի հարձակման նպատակը եղել է հրադադարի և գերիների փոխանակման մասին բանակցությունները խափանելը:
    13:34
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս. Խամոյանը՝ դատավորի թեկնածուին
    Քաղաքական գործերով տնային կալանքը որպես խափանման միջոց, չի կիրառվում, մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս այլ խափանման միջոցներով, նոր հանցագործություններ գործում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրված դատավոր Լուսինե Աբգարյանին։ Նա նաև հարց ուղղեց Աբգարյանին․ «Նիկոլ Փաշինյանը մի առթիով ասել է՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տենց դատավո՞ր եք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, թե՞ ոչ»։ «Որոշումները կայացնում եմ ինքնուրույն, որևէ միջամտություն չի եղել իմ աշխատանքային գործունեությանը»,- պատասխանեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն։
    13:25
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    13:18
    10.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Էտ ձևի լավ մարդուն պիտի միայն գովաբանել. տաշիրցիներն աբսուրդ են համարում Կարապետյանի շուրջ կատարվողը
    Էտ ձևի լավ մարդուն պիտի միայն գովաբանել. տաշիրցիներն աբսուրդ են համարում Կարապետյանի շուրջ կատարվողը
    13:09
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ՝ ավելի քան 41 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 150 հզր ՀՀ դրամ գումար: Բացի այդ, խմբի անդամներից Վ.Պ.-ն 2022 թվականի փետրվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ ավելի քան 21 դրվագ գործողություններով ձեռք է բերել խոշոր չափերով՝ 1 մլն 960 հզր ՀՀ դրամ գումար։ Վ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    13:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում․ Կալաս
    Նա կոչ է արել ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի պաշտպանության մեջ։
    12:56
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:20-ի սահմաններում Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
    12:49
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Վարուժան Գեղամյան
    Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։
    12:45
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղարը կմեկնի Գերմանիա
    Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Բեռլինում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
    12:42
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր լարվածություն. Ռուսաստանը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը
    Հայլուր 12։30 Նոր լարվածություն. Ռուսաստանը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը
    12:30
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման առնչությամբ. ԱԳՆ
    Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել:
    12:17
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԳԱԱ-ին կից 32+9 ինստիտուտներում աշխատող 2300 գիտաշխատողի ճակատագիրն ի՞նչ է լինելու. Լիլիթ Գալստյան
    «Այս նախագծով արմատապես փոխվում է Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) կարգավիճակը և այն դառնում է խորհրդատվական և փորձագիտական ինստիտուտ»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ելույթ ունենալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ ԳԱԱ-ի կազմում մինչ օրս գործող գիտական, գիտաօժանդակ կազմակերպությունները օրենքով դուրս են գալիս ԳԱԱ-ի կառույցից՝ նկատելով, որ այդ ինստիտուտների հետագա ճակատագիրը օրենքում արտացոլված չէ։ Նա հետաքրքրվեց, թե ԳԱԱ-ի կից ինստիտուտների վերաբերյալ ինչ բարեփոխումներ են կազմակերպվում։ «2300 գիտաշխատող է ներգրավված 32+9 ինստիտուտներում, ինստիտուցիոնալ ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսվում։ Ինչքան հասկացա, սա Ակադեմիական քաղաք-ԲՈւՀ-գիտական հաստտաություններ միացման մի հանգուցալուծում է։ Ակադեմիական քաղաքը չկա, արդյոք այդ ԲՈւՀ-երը, հատկապես պետականները, որոնք կարող են ներառել այդ գիտական կազմակերպությունները, ունեն այդ ներուժը, թե ոչ»,-նշեց Լիլիթ Գալստյանը և հետաքրքրվեց դրանց ճակատագրով։
    12:06
    10.09.25
    Ավելին