Լրահոս
Հայաստան
22:55
09.09.25
638

Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել. պարզաբանում

Img default alt hy

«Տոչ-մաստեր» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել.

«Տոչ-մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն), կարևորելով սպառողների առջև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թույլ չտալ Ընկերության բարձր գործարար համբավի և տասնյակ հազարավոր հաճախորդների ամուր վստահության նկատմամբ անհիմն ոտնձգությունները, սույնով անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվող տեղեկություններին։

Այսպես, շրջանառվում են տեղեկություններ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության և այլ ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառված լինելու և հանձնարարություններ տրված լինելու վերաբերյալ։

Սույնով հայտնում ենք, որ Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել։ Ընկերությունը, որևէ կերպ համաձայն չլինելով Հանձնաժողովի դիրքորոշումների հետ, օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակներում միանշանակ արտահայտելու է իր անհամաձայնությունը դրանց վերաբերյալ։ Նախաձեռնվելիք իրավական գործընթացի արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ կհայտնենք հետագայում։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ չստուգված և ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակայնացնելուց։

Ընկերությունն իր սպառողների, շուկայում գործող այլ կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների հետ հարաբերություններում մշտապես դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։ Ընկերության կողմից կայացվող որոշումները, այդ թվում՝ սահմանվող գնային քաղաքականությունը, ունեն բացառապես օբյեկտիվ նախադրյալներ, անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր և բխում են սպառողների շահերի լավագույնս ներկայացման, որակյալ ծառայությունների մատուցման ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորման նպատակներից։

Ընկերությունը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ ջանք չխնայելով էլ ավելի կատարելագործվելու ուղղությամբ։