Լրահոս
Իրավական
22:30
09.09.25
123

Դանակահարություն՝ Արտաշատում. 34-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են․

«Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին Փափազյան փողոցում երեք երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Արտաշատի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, հասցրել փոխադարձ հարվածներ։ Այդ ընթացքում էլ 28-ամյա երիտասարդն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա երիտասարդի որովայնին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիճաբանությանը մասնակից երիտասարդները ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են»։