Լրահոս

2025-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընկել ձորը. կան վիրավորներ
    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: 
    12:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թե բա` «ժողովրդավարության բաստիոն», ամոթն էլա լավ բան․ Սերգեյ Հարությունյան
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է․ «Տեղեկացնեմ, որ որպես իրավապաշտպան, այս շաբաթ երեք դատական նիստ ունեմ, երեքն էլ շինծու և քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում. 1. Արամ Հարությունյան (Վերաքննիչ քրեական դատարան, 10.09.2025թ.) 2. Բագրատ Սրբազան և 17 արդարներ (Շենգավիթ նստավայր, 10.09.2025թ.) 3. Բագրատ Եսայան և Գերասիմ Վարդանյան (Կենտրոն նստավայր, 12.09.2025թ.): Թե բա` «ժողովրդավարության բաստիոն», ամոթն էլա լավ բան…»։
    11:57
    10.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.09.2025
    Մամուլի տեսություն 10.09.2025
    11:50
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» շարժման շնորհանդեսից հետո առաջին 5 օրվա ընթացքում ստացել ենք շարժմանը միանալու 707 հայտ
    «Մեր ձևով» շարժման շնորհանդեսից հետո միայն առաջին 5 օրվա ընթացքում ստացել ենք շարժմանը միանալու 707 անհատի հայտ, որից 370-ը Երևանից, 337-ը՝ մարզերից: Այս մասին հայտնել է բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ շարժման նպատակն է առանց հասարակությանը բաժանելու համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։ Կարապետյանի խոսքերով շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է, որին կարող են մասնակցել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ։
    11:48
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ են փոխում «Լեզվի մասին» օրենքում
    Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորող նորմ է սահմանում:  «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս փաթեթով մենք փորձել ենք կարգավորել այն հարցերը, որոնք ունեն առաջնային անհրաժեշտություն: Խոսքը եզրույթների կանոնարկման գործընթացի մասին է: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և այս գործընթացի կազմակերպման միջոցով»,-ասաց Անդրեասյանը: Նա ընդգծեց, որ այս ընթացքում բազում են եղել իրավիճակները, երբ երկրի համար կարևորագույն գործընթացներում հասկացությունների սահմանման և դրանց միատեսակ օգտագործման կարևորագույն խնդիր է եղել, որը կապված է ամենատարբեր բնագավառների հետ: Պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց՝ պաշտոնական հանդիպումներում անգամ հայերենը ոտնահարվում է, պատգամավորները, նախարարները խոսում են ռուսերեն կամ անգլերեն, այնինչ նրանք պետք է խոսեն հայերեն, իսկ թարգմանությունը պետք է ապահովվի: Նախարարը կարևորեց բարձրացված հարցը: «Լեզվական քաղաքականության հայեցակարգը ներառում է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպես հայերենը որպես պետական լեզու սահմանելն է, թե ինչ է նշանակում: Մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ և ինչպես ենք պատկերացնում դրա իրացման մեխանիզմները»,-ասաց Անդրեասյանը:
    11:45
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիի «Ֆուդ Թայմ» սննդի կետում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։
    11:35
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.53 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:
    11:30
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում  բախվել են «Mercedes» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
    11:15
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. սեպտեմբերի 11-13-ը՝ ժամը 02։00-08։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի:
    11:05
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին
    Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական ինքնաթիռներն ու ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչները բարձրացել են օդ, և որ ցամաքային ՀՕՊ համակարգերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի։ Բացի այդ, փակվել է Ժեշուվի, Լյուբլինի և Վարշավայի օդանավակայանների օդային տարածքը։
    11:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը
    ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ընթացքում ապահովադրի գրանցման հասցեի ստուգման գործընթացը վերանայվել է։ Այս մասին հայտնել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն: «Սկզբնական մոտեցման նպատակն էր ապահովել վավերական ու վստահելի տվյալներ՝ համադրելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Ճանապարհային ոստիկանության բազաներում առկա հասցեների տեղեկատվությունը։ Սակայն երկու բազաներում երբեմն օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկող անհամապատասխանությունը հանգեցրել է սպառողների դժգոհությանը: Հիմք ընդունելով պայմանագիր կնքողների դիմում-բողոքները՝ Բյուրոյի կողմից վերանայվել է այս մոտեցումը։ Նոր կարգավորման համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար հիմք է ընդունվելու բացառապես ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բազայում առկա գրանցման հասցեն։ Միայն այն դեպքերում, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգը տեխնիկապես անհասանելի կլինի, ապահովագրական ընկերությունները տվյալները կստանան Ճանապարհային ոստիկանության բազայից: Այս փոփոխությունը կնպաստի պայմանագրերի կնքման ընթացքում հնարավոր խոչընդոտների կանխմանն ու սպառողների բավարարվածության բարձրացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
    10:55
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի փաստով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
    Ս.թ. սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։ Պարզվել է, որ հրդեհի հետևանքով Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում այրվել է 823817քմ (82,3 հա)մակերեսով տարածք։ Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և արձանագրվել է այրված ալոճենի, խնձորենի, տանձենի տեսակների ընդհանուր 58 ծառ։ Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 1.816.500դր.։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    10:45
    10.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Էդ ի՞նչ շաշի բան ա, դու երկրի ղեկավար ես. Լոռիից՝ Սյունիք չեն հավատում Փաշինյանի բերած խաղաղությանը
    Հնարավոր համարո՞ւմ են պարզ մարդիկ հայ-ադրբեջանական խաղաղությունը՝ Թրամփի հովանու տակ: Անհանգիստ են Սյունիքում, Շիրակում, Լոռիում, Արմավիրում:
    10:30
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեին: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին, որի ընթացքում ընտրվել է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել ձևավորված համագործակցության լավ ավանդույթները խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազներն անդրադարձել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանը, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
    10:24
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լենա Նանուշյանի ամուսինը` ՀԿԳ ավագ օպերլիազոր. փոխնախարարի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ»
    Ըստ փոխնախարարի հայտարարագրի՝ ամուսինը ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ԿՎ ՕԳՎ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ է։
    10:19
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն այցելել է Միքայել սրբազանին. Aravot.am
    Մեկ ամիս առաջ կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում: Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:
    10:15
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ուազ»-ով սպանության փորձ. նոր մանրամասներ են հայտնի դարձել
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
    10:11
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահներին հրահանգ է իջեցվել «նստել» այդ մարդկանց «պոչին». շոուներ բեմադրել. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար։
    10:04
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 140-ից 243 առանձնատների, Խնձորուտ 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
    10:00
    10.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել «Մեր ձևով» շարժման գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: 
    09:54
    10.09.25
    Ավելին