Լրահոս
2025-09-18
-
ՍպորտՄալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակիչ։Ավելին17:0018.09.25 -
ՔաղաքականԱրդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել․ Նարեկ Կարապետյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Արդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ Մեր Ձևով շարժմանը միանալու հայտ է ներկայացրել:Ավելին16:5618.09.25 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի ընտանիքը դատարանում գիտականորեն կապացուցի Բրիջիտ Մակրոնի կին լինելը. փաստաբանՓաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը «չափազանց տխրեցնող» է համարում նման պնդումները։ Նա հայտնել է, որ ներկայացվելու են «գիտական բնույթ ունեցող փորձագիտական եզրակացություններ»։ Չցանկանալով հստակեցնել, թե ինչ բնույթի ապացույցներ են ներկայացվելու՝ Քլերը հայտնել է, որ Մակրոնները պատրաստ են ամբողջությամբ ցույց տալ, որ բոլոր նման մեղադրանքները կեղծ են։Ավելին16:4618.09.25 -
ՔաղաքականՀայաստանը հրաժարվո՞ւմ է ատոմակայանից․ Հակոբ ԲադալյանՈրովհետև, իրենց աշխարհաքաղաքական և անվտանգային ներուժով, մոդուլային ատոմակայանները գրեթե զրո են, ընդամենը «միջուկային խոշոր գեներատորի» տրամաբանությամբ: Ընդ որում, ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան դեռևս պիլոտային ռեժիմում է: Բայց, գլխավոր հարցը այն է, որ մոդուլային կայանները չեն կարող իրենց աշխարհաքաղաքական ու անվտանգային կշռով ու նշանակությամբ համեմատվել այնպիսի միջուկային հզորության հետ, ինչպիսին օրինակ Մեծամորն է:Ավելին16:4118.09.25 -
ՔաղաքականՄասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ ԾառուկյանՊատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանը նշեց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել: Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»:Ավելին16:3618.09.25 -
ՄիջազգայինԿրակով ու բուլդոզերով հրեաները մտան Գազա. դժոխքից փախչող մարդիկ և Իսրայելին զսպելու քայլերԳազան դատարկվում է: Պաղեստինցիները տասնյակ հազարներով լքում են քաղաքը՝ Իսրայելի բանակի տարածած վերջին տեսանյութերի ֆոնին, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելական տանկերը առաջ շարժվում բնակելի թաղամասերում: Պաղեստինցիները մեկ օր ժամանակ ունեն՝ ավերակների վերածվող քաղաքը լքելու համար:Ավելին16:3018.09.25 -
Հասարակական1 զոհ, 3 վիրավոր․ մահացածն ու վիրավորները Սարալանջի դպրոցի ուսուցիչներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:2118.09.25 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալվածՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:1518.09.25 -
ՔաղաքականՄիրզոյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։ Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։Ավելին16:1018.09.25 -
ՀասարակականՍուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքըՍեպտեմբերի 21-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 10-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ն, հայտնում են Արագածոտնի թեմից։ «Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը: Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին16:0018.09.25 -
Հասարակական12 անձ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. «Լավ-նա շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել էԱնմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:Ավելին15:4518.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարությունՀայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարությունԱվելին15:3018.09.25 -
ՔաղաքականԱյդ հայեցակարգի տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է, տոտալիտար ռեժիմներին բնորոշ իմաստների և խորհրդանիշերի սրբագրում. Լիլիթ ԳալստյանՆրա խոսքով՝ այդ՝ չհամակարգված ու խառը մտավարժանք հիշեցվող տեքստում, մի ճիշտ ինքնախոստովանական նախադասություն կար. «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»,- ասաց նա։Ավելին15:2518.09.25 -
ՀասարակականՔաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել էՍեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։Ավելին15:1518.09.25 -
ԱռողջապահականԳլխացավ, շնչառական խնդիրներ. սուր մենինգիտի ախտանշաններն ու կանխարգելումըՎարակաբանները պնդում են՝ մենինգիտը տարածվում է խոսելիս, հազալիս և ախտանշանները նման են այս շրջանում տարածվող սեզոնային գրիպին:Ավելին15:0818.09.25 -
ՔաղաքականՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային անվտանգության համագործակցության համաժողովինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էին ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 2000 ներկայացուցիչներ. հայտնում են ՔԿ-ից։ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը: Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։Ավելին15:0018.09.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանը ծանոթ չէ Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքին․ News.amՀարցին՝ եթե այդուհանդերձ, եթե նման դեպք եղած լինի, դա կբացահայտվի՞, թե կկոծկվի, նա արձագանքեց. «Եթե այդպիսի բան լինի, անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, ով է կատարողը, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքի արդյունքում դեպքը կբացահայտվի»։Ավելին14:4518.09.25 -
ՍպորտՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերըՍեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Armsport.am-ը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիայի հավաքականն էլ մուտք է գործել լավագույն հնգյակ, իսկ Գերմանիան դուրս է մնացել թոփ-10-ից։ Թոփ-10 հավաքականները՝ 1․ Իսպանիա 2․ Ֆրանսիա 3․ Արգենտինա 4․ Անգլիա 5․ Պորտուգալիա 6․ Բրազիլիա 7․ Նիդերլանդներ 8․ Բելգիա 9․ Խորվաթիա 10․ Իտալիա:Ավելին14:3018.09.25 -
ԱրցախԵվրոպական Միության պաշտոնյան ժամանել է օկուպացված ԱրցախԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Արցախ է ժամանել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ակնայում Մարթա Քոսը կստուգի ընթացող շինարարական աշխատանքները, իրականացվող նախագծերը և ականազերծման աշխատանքները։Ավելին14:1518.09.25 -
ԱշխարհՕգոստոսը դարձել է Եվրոպայում ամենաչոր ամիսը 2012 թվականից ի վերԱյս ցուցանիշը 23 տոկոսային կետով գերազանցում է 2012-2024 թվականների օգոստոսյան միջին ցուցանիշը (30,1%):Ավելին14:0018.09.25