Լրահոս

2025-09-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ
    Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից: «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է օրինագծի ներկայացումը և սկսում է համազգային աշխատանք՝ դրա համար երկկուսակցական լայն աջակցություն ապահովելու համար։ Օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։Հիմնավորումներում ասվում է.«Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»։ Օրինագծի ներկայացման առթիվ կոնգրեսական Տիտուսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի ապօրինի, մեկ տարի տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սնունդը վերածեց զենքի և սովամահ արեց Արցախի 120․000 հայերին։ Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային կոչերը՝ դուրս գալու և լարվածությունը նվազեցնելու համար, և հարձակվեց Արցախի վրա։ Տարիներով այդ հողերում ապրող մարդիկ համակարգված կերպով դուրս մղվեցին՝ որպես ագրեսորի զոհեր. երեխաներին զրկեցին սնունդից և ջրից ու դպրոց գնալու հնարավորությունից, իսկ քրիստոնեական սրբավայրերը պղծվեցին։ Ժամանակն է Ալիևին և նրա աջակիցներին պատասխանատվության ենթարկել՝ փոխանակ նրանց պարգևատրելու ռազմական աջակցությամբ ու ներդրումային պայմանագրերով»։ Կոնգրեսական Բիլիրակիսը համաձայնել է՝ նշելով. «Թեև անցած ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, տարածաշրջանում շարունակվում է քաղաքական և հումանիտար ճգնաժամ՝ պայմանավորված Ադրբեջանի ագրեսիայով»։ Նա հավելել է. «Հպարտ եմ, որ վերաներկայացնում եմ օրինագիծ, որը կպարտավորեցնի նախագահին որոշել՝ արդյո՞ք Մագնիցկու պատժամիջոցները պետք է կիրառվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և երկրի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների համար։ Ամերիկյան հարկատուների գումարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմին աջակցելու համար, հատկապես երբ այդ ռեսուրսները կարող են ծախսվել ներքին հրատապ խնդիրների լուծման համար»։ Օրինագիծը պարտավորեցնում է նախագահին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության մարմինների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չեն ապահովել արդարություն կամ հայ գերիների ազատ արձակում, այս օրինագիծը կարևոր քայլ է՝ Ալիևին և նրա համախոհներին ԱՄՆ օրենսդրության ներքո պատասխանատվության ենթարկելու համար»:
    13:52
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարաշի համայնքային ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդների
    Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 6.15-ի սահմաններում գողացել են մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդես G 500»-ի անիվի պատյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա և Էջմիածնի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Նրանք սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և 26-ամյա երիտասարդի «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Մարաշի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
    13:45
    18.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Պոեզիա՝ պալատում, սարկազմ և խրտվիլակներ՝ փողոցում. Թրամփն էլ «չի ուզում» Մեծ Բրիտանիա գնալ
    Ուկրաինայի դրոշի գույներով են Չարլզ 3-րդի և Թրամփի կանայք Վինձորի ամրոցում կազմակերպված խնջույքին ներկայացել: Թագավորական պալատում, ինչպես նախորդ, այնպես էլ Թրամփի այս պաշտոնական այցի ժամանակ կանոնակարգի խախտումների պակաս չի եղել:
    13:31
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամիսներ առաջ ենք քննարկել Արարատի պատկերը ելքի կնիքից հանելու հարցը. Փաշինյան
    Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին։
    13:20
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. Գագիկ Սուրենյան
    Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն։ Դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Կանխատեսումների համաձայն, վաղը կեսօրից հետո սպասվում են առատ տեղումներ։ Վաղը հանրապետության տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում քամու ուժգնացում, կարկուտ։ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, ուստի երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մինչև 12 աստիճանով։
    13:15
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ABC-ն Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարություններից հետո դադարեցրել է Ջիմի Քիմմելի հայտնի շոուի հեռարձակումը
    Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ Քիմմելի կողմից վերջին հաղորդումների ժամանակ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ 
    13:06
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զգուշացե՛ք, խարդախություն է․ ՆԳՆ
    Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները:
    12:57
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից․ News.am
    «Հետազոտության պատասխանը եկավ, որ այստոսկրը երկու կողմից բեկորային կոտրվածք ունի, որը հնարավոր չէ առանց վիրահատության վերականգնել: Նաև կողոսկրերն են կոտրված, 5 կողոսկր: Պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ է: Անընդհատ անշարժ պառկած է ցավազրկողների տակ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ բացի պատասխանատվության ենթարկվելուց, ծեծի ենթարկածներն ու պատվիրատուն պետք է փոխհատուցեն առողջությանը պատճառված վնասը:
    12:46
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում արշալույսները խաղաղ են․ Փաշինյան
    Կառավարությունում, մասնավորապես փոխվարչապետների մակարդակով, պաշտոնանկություններ չեն սպասվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՔՊ-ում արշալույսները խաղաղ են․ «Բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային»,- նշել է վարչապետը։
    12:41
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Համաժողովն անցկացվում է «Միջազգային կարգի պահպանում և խաղաղ զարգացման խթանում» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ, 8 միաժամանակյա նիստ, ինչպես նաև այլ միջոցառումներ:
    12:35
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Բունտ՝ Բագրատաշենում. վարորդի թեժ բողոքը՝ հարկային տեռորի դեմ
    Հայլուր 12։30 Բունտ՝ Բագրատաշենում. վարորդի թեժ բողոքը՝ հարկային տեռորի դեմ
    12:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյունք չկա. Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
    Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ռեժիմով աշխատում ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե մեկ ամսից ավելի է Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, բայց հայ գերիների խնդրում որևէ փոփոխություն չկա։ «Քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,–ասաց նա։
    12:27
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել. ԲԸՏՄ
    Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել. 1 միլիոն դրամ տուգանք ու վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։ Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։ Քաղաքացի Ա.Գ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր.: Իրավախախտին ներկայացվել է նաև ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 57.600դր. չափով։
    12:15
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը պլանավորում է օդային թիրախների դեմ լազերային կայանքներ տեղակայել ամբողջ երկրում
    Պարբերականի տվյալներով՝ Iron Beam-ը կարող է խոցել ոչ միայն անօդաչուներ, այլև հրթիռներ, ռեակտիվ և ականանետային արկեր։ Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Iron Beam-ը կարող է միաժամանակ գնդակոծել մի քանի թիրախ։
    12:00
    18.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.09.2025
    Մամուլի տեսություն 18.09.2025
    11:49
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ տանելով ավտոմեքենայի անիվները, հայելիները
    Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ 1-ին փողոցի տներից մեկում գողություն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: 
    11:45
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
    Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է:
    11:41
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարոնա՛յք, տապալել եք քաղաքի կառավարումը. Մանուկ Սուքիասյան
    Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երևանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս եւ 104 հատ նոր վերելակ գնի։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Տիկնայք եւ պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։ Չի’ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։ Նաեւ գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավել է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»,- գրել է նա:
    11:35
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղի է ունեցել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հերթական հանդիպումը
    Սեպտեմբերի 15-17-ը Դանիայի Նյուբորգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն» խորագրով հերթական համաժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Միջոցառումը կազմակերպել էր Դանիայի Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը՝ սերտ համագործակցությամբ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հետ։ Այն համախմբել էր Եվրոպայի ազգային եկեղեցական խորհուրդների և ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին։ Խորքային քննարկման առարկա դարձավ քրիստոնեական քաղաքացիության ձևավորման և ամրապնդման կարևոր խնդիրը ժամանակակից Եվրոպայի համատեքստում։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցին այս համաժողովին ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Սրբազան Հայրը զեկույց ներկայացրեց «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն․ խորհրդածություններ Հայաստանից» խորագրով՝ ներկայացնելով Հայ Եկեղեցու հարուստ փորձառությունն ու տեսլականը արդարության, արժանապատվության, խաղաղության և ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ։ Հանդիպման վայրի ընտրությունը նույնպես խորհրդանշական էր․ Նյուբորգը Դանիայի բարենորոգության պատմության կարևոր կենտրոններից է, որտեղից էլ 1959 թվականին սկսվել են Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի խաղաղարար նախաձեռնությունները։ Նյուբորգի այս հավաքը նպատակ ուներ ամրապնդել եվրոպական եկեղեցիների համագործակցությունը, նոր թափ հաղորդել նրանց առաքելությանը մերօրյա մարտահրավերների պայմաններում և խթանել քրիստոնեական քաղաքացիության ընկալումն ու իրագործումը՝ հիմնված արդարության, ազատության և արժանապատվության սկզբունքների վրա։
    11:30
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։
    11:15
    18.09.25
    Ավելին