Լրահոս
Սպորտ
14:30
18.09.25
78

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերը

Img default alt hy

Սեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Armsport.am-ը։

Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիայի հավաքականն էլ մուտք է գործել լավագույն հնգյակ, իսկ Գերմանիան դուրս է մնացել թոփ-10-ից։

Թոփ-10 հավաքականները՝

1․ Իսպանիա

2․ Ֆրանսիա

3․ Արգենտինա

4․ Անգլիա

5․ Պորտուգալիա

6․ Բրազիլիա

7․ Նիդերլանդներ

8․ Բելգիա

9․ Խորվաթիա

10․ Իտալիա: