Լրահոս
Հասարակական
15:15
18.09.25
237

Քաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել է

Img default alt hy

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։