Լրահոս
Աշխարհ
14:00
18.09.25
76

Օգոստոսը դարձել է Եվրոպայում ամենաչոր ամիսը 2012 թվականից ի վեր

Img default alt hy

2025 թվականի օգոստոսը դարձել է ամենաչոր ամիսը Եվրոպայում և Միջերկրական ծովի ափին 2012 թվականից ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը, պգոստոսին երաշտն ընդգրկել է տարածաշրջանի հողերի 53%-ը: 

Այս ցուցանիշը 23 տոկոսային կետով գերազանցում է 2012-2024 թվականների օգոստոսյան միջին ցուցանիշը (30,1%): 

2025 թվականի սկզբից ի վեր յուրաքանչյուր ամիս գրանցվել են երաշտի շատ բարձր ցուցանիշ տվյալ ժամանակահատվածի համար, սակայն օգոստոսին այն ռեկորդային է եղել:

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Արևելյան Եվրոպայում և Բալկաններում: Բուլղարիայում, Սերբիայում և Հյուսիսային Մակեդոնիայում երաշտն ընդգրկել է հողերի ավելի քան 90%-ը։ Տուժել է նաև Արևմտյան Եվրոպան։ Պորտուգալիայում երաշտն ընդգրկել է տարածքի 70%-ը, մինչդեռ հուլիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5%։ Իսկ Ֆրանսիայում երկրի երկու երրորդը (66%) ջրի պակասություն է ունեցել: