Լրահոս
Հասարակական
16:21
18.09.25
7 670

1 զոհ, 3 վիրավոր․ մահացածն ու վիրավորները Սարալանջի դպրոցի ուսուցիչներ են

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափովել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: 
 
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: