Լրահոս
Քաղաքական
16:36
18.09.25
300

Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

Img default alt hy

Պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանը նշեց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել: Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»: