Լրահոս
2025-09-18
-
ՀայլուրՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենԱվելին20:3018.09.25 -
ՔաղաքականՇիշ չբռնե՞լ, թե՞ մարդու վրա չթքել. ՔՊ-ն սկանդալների ճահճում է, Փաշինյանը պետք է «զոհաբերություն» անիԽորհրդարանական ընտրություններից առաջ ո՞վ պատասխան կտա ՔՊ-ի խաղաղ արշալույսները խռովելու համար: Տեղեկություններ կան, որ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջև ներկուսակցական հակամարտությունից հետո նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Հայկ Սարգսյանը պետք է լքի կուսակցությունը: Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ նախագծի շուրջ սկսված վեճից Ալեն Սիմոնյանը չոր է դուրս եկել, կուսակցությունը նրան պատասխանատվության ենթակելու հիմքեր չի գտել:Ավելին20:2518.09.25 -
ՏարածաշրջանԻրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցըՍահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։Ավելին20:1518.09.25 -
ՍպորտԻսպանիայում մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչը դատապարտվել է 61 տարվա ազատազրկմանՈւելվայի դատարանը նույն քաղաքի բնակչին և մանկապատանեկան ֆուտբոլի մարզչին, որը 2023 թվականի հունվարի 11-ից գտնվում է կալանքի տակ, դատապարտել է 60 տարի և ինը ամսվա ազատազրկման՝ 21 անչափահասի նկատմամբ մանկապղծություն կատարելու համար։ Հանցագործությունները կատարվել են նրա պաշտոնական դիրքի և տուժողների առանձնահատուկ խոցելիության շահագործմամբ, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։Ավելին20:0018.09.25 -
ԱռողջապահականՀանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության էԵրեւանում սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց է հոսպիտալացվել 8 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, որից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին19:5418.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճԼեհաստանը օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին:Ավելին19:4518.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Տեր-Պետրոսյան«Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).Ավելին19:3718.09.25 -
ՔաղաքականԻնքը չի ծեծել, իրեն հայհոյել են. Կադաստրի պետը հերքում է սկանդալային մեղադրանքըԿադաստրի ղեկավարն այսօր արձագանքել է իր հրահանգով նախկին աշխատակցի ամուսնուն խմբակային ծեծի ենթարկելու մասին մեղադրանքներին՝ ըստ էության հերքելով այդ լուրերը: Սուրեն Թովմասյանն անգամ պնդել է, թե ինքն է հահոյախառն հաղորդագրություններ ստացել նախկին աշխատակցուհու ամուսնուց, որ նույնպես Կադաստրում է աշխատել տարիներ առաջ:Ավելին19:3018.09.25 -
ՍպորտՄալխաս Ամոյանը 5։1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցչինԱվելի վաղ հայտնել էինք` Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք մարզիկ Ահմեթ Յըլմազին և անցել 2025 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:Ավելին19:1818.09.25 -
ՔաղաքականՍրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան ԲալյանՔաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական քարոզչամեքենայի աշխատանքի տրամաբանությունը և բանաձևը հանգում է հետևյալին. ոհմակի պարագլուխը մի ապուշություն է հայտարարում, հետո հայտնվում են մի քանի շնագայլեր, այսինքն՝ շակալներ, ովքեր սկսում են այդ ապուշությունը մեկնաբանել, սրանց միանում է մի վարազ, այսինքն՝ վայրի խոզ, որ իբրև թե վերլուծում է այդ ապուշությունն ու դրա մեկնաբանությունները, ու այս ամենը ոչխարների համար, որ հավատան դրանց ապուշություններին: Այդուհանդերձ, նշված կենդանիներին կյանքում կամ վիրտուալ հարթակներում հանդիպելիս հիշեք, որ մարդիկ տարբերվում են նրանցից ոչ միայն նրանով, որ այդ կենդանիների նման մագիլներ, սմբակներ, ժանիքներ, հաստ կաշի կամ բուրդ չունեն, այլ որ ավելի բանական արարածներ են: Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ ու չտրվել բազային պահանջմունքները բավարարելու կենդանական բնազդներին»:Ավելին19:1518.09.25 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը. Մարիա ԶախարովաՌուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը այս գործընթացին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում։ Զախարովան ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելիս կարևոր է հաշվի առնել Հարավային Կովկասի բոլոր երկրների իրական շահերը:Ավելին19:0918.09.25 -
ՀասարակականԲախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. 3 վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին19:0018.09.25 -
ԱշխարհԵՄ հինգ երկրներ թռիչքային վարժանքներ կանցկացնեն ԲուլղարիայումՀունաստանի, Իտալիայի, Լիտվայի, Իսպանիայի և Բուլղարիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կկատարեն առաջադրանքներ՝ համաձայն C-27J ինքնաթիռներ շահագործող ԵՄ անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրի:Ավելին18:4818.09.25 -
ԻրավականԹմրшմիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայումՍեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:Ավելին18:4518.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-նՀայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-նԱվելին18:3018.09.25 -
ՔաղաքականՀայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել։ Այդ գործընթացը, ցավոք, պատահական կամ անհաջող կադրային որոշումների հետևանք չէ։ Մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որտեղ մարտունակ և ազգային գաղափարական հենքով կառուցված բանակը դարձել է փաշինյանական իշխանության համար լուրջ սպառնալիք։ Ուժեղ, ինքնուրույն և պետական շահերով առաջնորդվող բանակը կարող է կասեցնել ոչ միայն արտաքին վտանգները, այլ նաև ներսից ծավալվող հակապետական գործընթացները։ Հետևաբար, այսօր բանակը պետք է դիտարկվի ոչ միայն որպես պաշտպանության համակարգ, այլ նաև որպես պետականության իրական հենասյունը։ Հայաստանի անվտանգ ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Իսկ այդ բանակն անխուսափելիորեն պետք է ազատվի այս իշխանության վերահսկողությունից և արժեզրկող քաղաքականությունից: Այս փուլում մարտունակ բանակ ունենալը պարզապես պաշտպանության հարց չէ։ Դա գոյության, ազգային ինքնության և պետականության պահպանման հարց է»։Ավելին18:2518.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին․ Միքայել Աղասանդյան«Ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Հայաստանն ինքը պետք է որոշի, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որը հնչեցրել է Հայաստանի ղեկավարությունը․ «Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է»», — նշել է Միքայել Աղասանդյանը։Ավելին18:1818.09.25 -
ՀասարակականՏեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելուց․ ՆԳՆՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։ Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21.107 տրանսպորտային միջոց, որից միայն 3711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։ Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը»։Ավելին18:1518.09.25 -
ՄիջազգայինՄեկ տարի կռվելու համար Ուկրաինան ծախսում է 120 միլիարդ դոլար. իրավիճակը՝ ռազմաճակատումՌուս-ուկրաինական հակամարտությունը թվերի է վերածել Զելենսկին ու հայտարարել, որ հաջորդ տարի պատերազմի համար անհրաժեշտ 120 միլիարդ դոլարի կեսն ունեն իրենք, մյուս կեսը ակնկալում են ստանալ դաշնակիցներից:Ավելին18:1018.09.25 -
ՔաղաքականԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել. Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքեցին, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը քաղաքի Ջրհողեր թաղամասում վերևի հատվածում տարբեր ձևերով հողեր է տվել իր համագյուղացիներին՝ Հաղարծին գյուղի բնակիչներին։ Այդ տարածքը Փոքր Դիլի է կոչվում։ Ի դեպ, Դավիթ Սարգսյանը ձևական աճուրդով Դիլիջանում հող է տվել նաև իր հարազատ եղբայր Սասունին, որի համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 300 հազար դրամով տուգանվել է։ Դիլիջանցիները հայտնեցին, որ Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, այն տարիներ շարունակ կառուցվում է։ Համայնքի ղեկավարը կազմակերպել է իր հայրենի գյուղում՝ Հաղարծինում եկեղեցու վերականգնումն ու վերաօծումը, իսկ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում հին եկեղեցին կիսաքանդ է, այն չի նորոգվում, համայնքապետը այդ հարցով չի զբաղվում»:Ավելին18:0018.09.25