Լրահոս
Հասարակական
22:30
20.09.25
1 116

Կրակոցներ` Երևանում․ հայտնաբերվել են տարբեր զինատեսակներից կրակված մեծ քանակի պարկուճներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։