Լրահոս
Քաղաքական
21:15
20.09.25
219

Սպառնալիքներ՝ ընդդիմությանը և թաքնված տագնապ. թափահարում և փաթաթում է Փաշինյանը

 

Ավտորիտար ամենահայտնի առաջնորդներն ու կուսակցապետերը լուռ ծխում են անկյունում, երբ նախընտրական՝ մուրճով շոու է անում ինքը՝ Փաշինյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսից մինչև գործարար Սամվել Կարապետյան. հիշել է բոլոր նրանց, ում անունը, նրա ընդդիմախոսների համոզմամբ, վախ է ներշնչում Նիկոլ Փաշինյանին, որ 2026-ի ընտրությունների ելքը կարող է ամենևին էլ հաղթական չլինել: