Լրահոս
Միջազգային
21:00
20.09.25
166

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, որի օգտին քվեարկել էին Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի մերժումը ենթադրում է Իրանի հանդեպ սահմանափակումների վերականգնում սեպտեմբերի 27-ից հետո։

Նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկման բանաձևի ընդունմանը դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները։