Լրահոս

2025-09-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկախության տոնի կապակցությամբ Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջն այսօր կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը ժամը 19:00-ից կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այդ մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
    18:00
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը
    Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, որում նշված է. «Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։
    17:40
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք
    Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։
    17:30
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարում
    Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մեր մինչև 23 տարեկանների հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, որը եզրափակիչում հաղթել է ռուս Աբդուլա Չերգեսովին։ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 75 կգ Մարատ Միքայելյանը դարձել են արծաթե մեդալակիր։
    17:00
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ի ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
    16:30
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է. Վահագն Խաչատուրյանի ուղերձը
    Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում՝ ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ: Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։ Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։ Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։ Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։ Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։ Սիրելի հայրենակիցներ, Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։ Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը:
    16:00
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հայ ժողովուրդն ավելի ուժգին է զգում անկախության կորստի վտանգը. Արթուր Խաչատրյան․ ABC Media
    Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները անկախ պետությունը տանում են խամաճիկային կառույցի՝ վասալ միավորման մոտեցման: Նա հավելել է, որ իր և խմբակցության համար առաջնային է շարունակել պայքարն ընդդեմ գործող իշխանությունների՝ թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային ճնշումների միջոցով:
    15:40
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր Հանրապետությունը և ժողովուրդը, դժվարությունների միջոցով, բայց վճռականությամբ, ունեն ամուր հիմք․ Միրզոյանի ուղերձը
    Այս տեսլականը մեր արտաքին քաղաքականության և մեր քաղաքացիների համար խաղաղ միջավայրը շարունակաբար բարելավելու ու գործընկերություններն ամրապնդելու ջանքերի հիմքում է:
    15:20
    21.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը. Իշխան Սաղաթելյան
    Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը. Իշխան Սաղաթելյան
    15:15
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը. Թրամփ
    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ նշելով. «Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։»։
    15:07
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անկախության կարևորագույն գրավականներից է մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք երաշխավորումը. ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում․ «Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը։ Անկախության կարևորագույն գրավականներից է մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք երաշխավորումը»։
    15:00
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր անկախությունը և պետականությունը, մեր ազգի դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է․ Իշխան Սաղաթելյան
    Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպերպած տոնական երթի ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ։
    14:42
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք. Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առիթով․ «Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ 34 տարի առաջ մենք հաստատեցինք մեր ինքնիշխանությունը և ստանձնեցինք մեր ճակատագրի պատասխանատվությունը։ Անկախությունը միայն պետական կարգավիճակ չէ․ դա հավատքն է, որ մենք ունենք ուժ` կառուցելու մեր ապագան մեր իսկ ձեռքերով։ Երևանը միշտ եղել է այս պատմության սիրտը։ Այստեղ են ծնվել շարժումները, այստեղ են հնչել կոչերը, և այստեղից է սկսվել մեր նորանկախ ճանապարհը։ Այսօր էլ մեր մայրաքաղաքը կրում է այդ պատասխանատվությունը՝ զարգանալով, արդիականանալով ու միևնույն ժամանակ պահելով իր պատմական ոգին: Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք։ Յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր նորարարություն մեզ հիշեցնում է, որ անկախությունն իրական է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն լցնում ենք գործով, ոչ թե միայն խոսքով։ Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք։ Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»:
    14:30
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են ՀՀ-ն թուլացման և բովանդակազրկման գործով. Լևոն Զուրաբյան
    Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել մեր երկրի ծննդյան տոնը: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ ««Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով: Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Արաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական դիկտատից և բոլշևիկան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները: Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը: Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր քան երբևէ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ: Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի: Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին: Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան: Կեցցե' Անկախությունը»,- գրել է նա։
    14:20
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել մեքենան
    Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, «Vaz» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները լճից դուրս են բերել «Vaz» մակնիշի ավտոմեքենան։
    14:00
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Հայտարարել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
    13:30
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան-Իրան հարաբերություններին մեծ ապագա է սպասվում․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան
    Դեսպան. Տարածաշրջանային գործակցության շրջանակում, ինչպես գիտեք, Իրանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով նշել է Հարավային Կովկասի կենսական նշանակությունը իր համար։ Գիտեք, Հայաստանը և Իրանը տարածաշրջանում վարում են և ունեն խաղաղության, կայունության օրակարգ և շարժվում են տարածաշրջանում առկախված հարցերը դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղղությամբ։ Ես նաև կցանկանայի հարցին ավելի խորքային անդրադառնալ, որ ավելի հստակ լինի՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցան կարևոր համաձայնություններ, և մեզ հաջողվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախաստորագրել երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնությունը, որն, ի վերջո, փակելու է տարածաշրջանում ապակայունացման և հակամարտությունների էջը։ Նաև այդ համաձայնությունների շրջանակներում մեզ հաջողվեց համաձայնության գալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ, որը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Եվ այս պարագայում պետք է նշեմ, որ Երևանը մշտապես բարձր է գնահատել Իրանի այն սկզբունքային դիրքորոշումը, որը կապված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու վերաբերյալ, և Հայաստանը փոխադարձաբար իր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը վարելիս՝ մշտապես հաշվի է առել Իրանի կենսական շահերն ու զգայունությունները։ Ես համոզված եմ, որ տարածաշրջանում այս նոր իրողությունների պայմաններում ՀՀ-ն և Իրանը կկարողանան առավել խորացնել երկկողմ գործակցությունը և իրականացնել տարածաշրջանային ծրագրեր, որոնք իրենց հերթին կնպաստեն տարածաշրջանում առավել խաղաղության ամրապնդմանը։ 
    13:25
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահ
    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով: «Սիրելի՛ հայրենակիցներ, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։ Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։ Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն ․․․»,- ասված է ուղերձում:
    13:15
    21.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը. Սամվել Կարապետյան
    Շնորհավոր սեպտեմբերի 21՝ մեր գլխավոր տոնը։ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը:
    13:05
    21.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Երջանկության շոկոլադե համը Երևանում է. հանրահայտ See's Candies-ը Հայաստանում խանութ կունենա
    Երևանը ավելի է քաղցրացել: Ամերիկյան երազանքի համով լեգենդար See’s Candies-ն է հասել մայրաքաղաք: Բացվել է բրենդի առաջին պաշտոնական խանութը:
    13:00
    21.09.25
    Ավելին