Լրահոս
Սպորտ
20:50
20.09.25
366

Հրաչյա Պողոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ ու գերազանցեց նրան (1:1 հաշվով):