Լրահոս

2025-09-26
2025-09-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Բյուրեղավանում բռնկված հրդեհի դեպքից
    Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային և Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվել են արկղեր և տարաներ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
    23:57
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Գևորգի մասունքը կբերվի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի
    Ժամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։
    23:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում․ Ալիև
    Ադրբեջանը նոր դարաշրջան է մտել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։ «Մենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային և սկսել ենք վերակառուցումը։ Արդարությունը հաղթանակել է, ինքնիշխանությունը ամրապնդվել է, և փաստացի խաղաղությունը հաստատվել է։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
    23:41
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան և ԱՄՆ-ը ստորագրել են միջուկային համաձայնագիր
    Թուրքիան և Միացյալ Նահանգները խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
    23:35
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    17 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:30
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի և Մալթայի փոխվարչապետի հետ
    ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Մալթայի փոխվարչապետ, ԱԳ և տուրիզմի նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
    23:21
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
    Հարգելի՛ վարորդներ, գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
    23:15
    25.09.25
    Ավելին
  • Հասարակական
    1 օրում՝ 3 վթար՝ ավտոբուսների մասնակցությամբ. գիտի տանջվենք, որովհետև մեր ղեկավարներն անգրագետ են
    Երևանում մեկ օրում երեք վթար է եղել՝ ավտոբուսի մասնակցությամբ: Մայրաքաղաքում մյուս տրանսպորտային միջոցների համեմատ առավելություններ ստացած ավտոբուսները ինչո՞ւ են հաճախ դառնում խցանումների պատճառ:
    23:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում «Kia»-ն կոտրել է ոռոգման ջրի փականը, ապա՝ ծառը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի բաժանարար հատվածում եղած կանաչ գազոնում տեղադրված ոռոգման ջրի փականը, առաջ ընթացել, կոտրել ծառը և հայտնվել գազոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, շտապօգնության մեքենայում օգնություն է ցուցաբերվել։ Վթարի վայրում քաղաքացիները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկները, սակայն մոտ մեկ ժամ է՝ պարեկային ծառայությունից չեն մոտենում վթարի վայրին։
    22:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփն ու Էրդողանը քննարկել են F-35-երի վաճառքին և ռուսական նավթին վերաբերող հարցեր
    6 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն տեղի է ունենում մի ​​ժամանակ, երբ Անկարան ձգում է օգտվել ԱՄՆ վարչակազմի ցանկությունից՝ կնքել գործարքներ թանկարժեք զենքի և առևտրային համաձայնագրերի դիմաց։
    22:30
    25.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սուգ, ցավ և անպատասխան հարցեր՝ Փարաքարում. սպանված համայնքապետի հոգեհանգիստն է
    Բոլորի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի հոգու հանգստության համար են այսօր աղոթել փարաքարցիները: Նրան վաղը հողին կհանձնեն: Սահմռկեցուցիչ սպանության շոկից դուրս չեկած մարդիկ հավաքվել են Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, որտեղ էլ տեղի է ունեցել համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
    22:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին
    ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին: 
    22:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գրոսին կոչ է արել բացառել միջուկային զենքի տարածման բոլոր ռիսկերը
    Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով, հարկավոր է վերացնել բոլոր ռիսկերը, այդ թվում՝ միջուկային զենքի տարածման ռիսկը: 
    21:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը պատմում է ողջ աշխարհին՝ «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»․ թյուրքագետ
    Այս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է»,-գրել է նա։
    21:39
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը, Բայրամովն ու Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարը կարճատև եռակողմ շփումներ են ունեցել:  Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:  ԱԳՆ-ից ընդգծել են՝ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում:
    21:34
    25.09.25
    Ավելին