Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
26.09.25
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։ 

«Ժողովուրդ»

Իշխանական շրջանակում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։ ՔՊ-ի ներսում արդեն ձեւավորվել է հատուկ PR-խումբ, որի հիմնական առաքելությունը լինելու է լրատվամիջոցների հետ համակարգված աշխատանքը՝ նպատակ ունենալով վարկաբեկել բոլոր ընդդիմախոսներին։

«Հրապարակ»

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։ Սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: 

«Հրապարակ»

Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։

«Ժողովուրդ»

Առողջապահության նախարարություն հրավիրված Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցներից՝ նախարար Ավանեսյանը պահանջել է հանձնել բջջային հեռախոսները, ժամացույցներն ու պայուսակները՝ անկախ սեռից։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: