Լրահոս
Հասարակական
23:45
25.09.25
333

Սուրբ Գևորգի մասունքը կբերվի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի

Img default alt hy

Արարատյան Հայրապետական թեմից տեղեկացնում են․

«Սեպտեմբերի 27-ին Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը։

Ժամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։

Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թ. 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված մեր հայրենակիցների ու համերկրացիների»։