Լրահոս
Միջազգային
23:35
25.09.25
227

Թուրքիան և ԱՄՆ-ը ստորագրել են միջուկային համաձայնագիր

Img default alt hy

Թուրքիան և Միացյալ Նահանգները խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սպիտակ տանը։

«Հանդիպումից հետո, նրանց ներկայությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրեցինք խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր», - գրել է Բայրաքթարը X սոցիալական ցանցում։

Նախարարը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը նոր գործընթաց են սկսել, որը «կխորացնի» միջուկային էներգիայի ոլորտում լիարժեք համագործակցությունը։