Լրահոս
Հասարակական
23:15
25.09.25
150

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Img default alt hy

Հարգելի՛ վարորդներ, գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։
 
7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։