Լրահոս

2025-09-25
  • Արցախ
    Սրտի հիվանդություն՝ արդեն երկու տարի. արցախյան Դեր Զորով անցած մարդիկ
    Երկու տարի առաջ այս օրը գաղթի ճամփան բռնած արցախցիների ցավը նորից դաղվեց վառելիքի պահեստի պայթյունով, որի պատճառով 219 մարդ զոհվեց, 300 մարդ վիրավորվեց: Այդ օրերի հիշողությունները ներկայացնում են «Հայլուր»-ի արցախցիները:
    21:30
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը հույս ունի Թրամփի հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարությունները
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարությունները: Թուրքական դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը: Թրամփն ու Էրդողանը հինգշաբթի Վաշինգտոնում կարող են քննարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու ջանքերը, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի բանակցությունները Ստամբուլում, այսօր հայտնել է կառավարամետ «Միլիեթ» թերթը՝ չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը: «Ես նաև հավատում եմ, որ Թրամփի հետ միասին մենք կհաղթահարենք դժվարությունները տարածաշրջանում», - հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի, թե Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է:
    21:25
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել․ Ալիև
    Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Այս մասին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել «միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը»: «Չնայած տարբեր սադրանքներին ՝ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա՝ առանց արտաքին որևէ միջամտության։ Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»,- հայտարարել է Ալիևը։
    21:20
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
    Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով սարալանջից իջեցրել (մոտ 100 մետր) և մոտեցրել են մոտեցրել անձնական ավտոմեքենային։
    21:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Էրդողանին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
    21:10
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բшխվել են «Lada Priora»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է լուսացույցին և տшպալել այն․ կա վիրшվոր
    Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մանթաշյան և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարեն Կ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և 33-ամյա Սերոբ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է լուսացույցին և տապալել այն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    21:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում վախեցել են Թրամփի հայտարարության հետևանքներից
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ` բացահայտեց Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի քաղաքականության խոցելի կողմերը, գրում է The Spectator-ը։ «Ըստ էության, Թրամփը Եվրոպան և Զելենսկու քաղաքականությունը համարել է բլեֆ։ Դուք ասում եք, որ կարող եք հաղթել Պուտինին։ Առաջ գնացեք, ընկերներ։ Դուք ասում եք, որ թույլ չեք տա, որ Եվրոպայում ագրեսիան արդարացվի՞։ Իհարկե, տղերք, առաջ գնացեք», - մեկնաբանում է պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ Թրամփը մատնանշում Է Եվրամիության թույլ կողմերը՝ հիշեցնելով, որ Եվրոպան դեռևս մնում է ռուսական էներգառեսուրսների խոշոր ներկրողը: Հեղինակներն ընդգծում են, որ հակամարտության ողջ ընթացքում եվրոպական առաջնորդները որոշումներ են կայացրել՝ ակնկալելով, որ դրանց համար կվճարի ԱՄՆ-ը ։  Իսկ հիմա Թրամփը դուրս է գալիս խաղից ՝ Եվրոպային մեն-մենակ թողնելով հետևանքների հետ։ Երկուշաբթի օրը Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին: Միջոցառման շրջանակում նա հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, զրույցի գլխավոր թեման դարձել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Երեքշաբթի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան՝ ԵՄ աջակցությամբ և ՆԱՏՕ-ի ֆինանսական օգնությամբ, ի վիճակի է «վերադարձնել իր երկիրը իր նախնական տեսքին»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Թրամփի նոր հայտարարությունները կապված են Զելենսկու հետ նրա շփման հետ և արվել են, ամենայն հավանականությամբ, նրա դիրքորոշման ազդեցության տակ:
    20:50
    25.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞ւմ հոգին է ցավում ՔՊ-ում. սիրվածներ և հալածյալներ՝ ըստ Փաշինյանի
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններից հետո նոր խմորումներ են առաջացել կռիվ ընկած քաղաքական թիմում: Մամուլում տեղեկություններ կան, որ ՔՊ-ի կարկառուն դեմքերից Ալեն Սիմոնյանը նեղսրտած է, որ ճամբարափոխ եղած Գևորգ Պապոյանն ու Հայկ Կոնջորյանը, որոնց ինքն է բերել կուսակցություն, իրենից շատ ձայն են հավաքել:
    20:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Մոսկվայում Փաշինյան-Պուտին կարճ շփումից հետո պաշտոնական հանդիպում է սպասվում
    Հայլուր 20։30 Մոսկվայում Փաշինյան-Պուտին կարճ շփումից հետո պաշտոնական հանդիպում է սպասվում
    20:30
    25.09.25
    Ավելին
  • Իրավական
    Ռազբորկա և կրակոցներ՝ մանկապարտեզի մոտ. հաշվեհարդա՞ր է եղել խաղաղ թաղամասում
    Փարաքարում համայնքապետի սպանությունից ժամեր անց կրակոցներ են հնչել նաև Երևանում՝ համար 107 մանկապարտեզում: Թեև իրավապահ մարմինները այդ մասին հաղորդագրություն չէին տարածել, «Հայլուր»-ի տեսախցիկը այսօր ֆիքսել է մանկապարտեզի՝ կնիքված թղթով փակված ապակին, որն էլ հավանաբար վնասվել է փամփուշտից:
    20:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ
    «Եթե հրաժարվենք այն ավանդից, որը միգրանտները ներդնում են տնտեսության մեջ, ապա ԵՄ-ն առաջիկա տարիներին պարզապես կսկսի լճանալ: Մենք աճի համար հնարավորություն չենք ունենա», - ասել է նա՝ պատասխանելով Իսպանիայում աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության մասին հարցին, որոնք պահանջում են հակամիգրացիոն քաղաքականություն:
    20:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լինելու է պայքար, որում պետք է հաղթենք՝ ապահովելով մեր անվտանգությունը. Վարուժան Գեղամյան
    Լրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես եկող Բարաքը, ով էթնիկ քրիստոնյա արաբ է Լիբանանից, և, թերևս, լավ է հասկանում և՛ մերձավորարևելյան, և՛ ամերիկյան քաղաքականությունը, տալիս է ահա այս պատասխանը (ներկայացնում եմ հայերեն թարգմանությունը)։
    19:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2018 թվականին Ռոմանոս Պետրոսյանը ունեցել է ընդամենը 350 000 դրամ փող․ Մեսրոպ Մանուկյան
    «Զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ միայն վերջին 4 տարում ՝2021 թվականից մինչ այսօր, հերոս հարկատուների վճարած հարկերից պետությունից ստացել եմ շուրջ 102 մլն դրամ եկամուտ։
    19:34
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը արտադրվում է ատոմակայանի կողմից․ դրա անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է․ Փաշինյան
    Փաշինյանը նկատեց, որ թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության լայնորեն տարածումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի արդիականությունը՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Ըստ վարչապետի՝ ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է ամեն ինչ արվի միջուկային անվտանգությունն ապահովելու համար։ 
    19:21
    25.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մարդասպանն ազատության մեջ է, տուժածը հարցաքննվել է. ողբերգության պահը նկարահանած ուրիշ սարք էլ կա
    Մարդասպանի կրակոցից հրաշքով փրկված Արծրուն Գալստյանը, որ, ըստ էության, սպանության գործով միակ վկան է, այսօր գիտակցության է եկել ու հարցաքննվել: Սառնասիրտ սպանությունից մոտ 48 ժամ անց հայտնի չէ հանցագործության մոտիվը, չի հայտնաբերվել դիմակավորված հրաձիգը: Մասնագետները նշում են, որ նա հատուկ միջոցներ է կիրառել, որ իրեն չկարողանան նույնականացնել: Առաջադրանք է կատարել, որովհետև նրա վարքագծում զոհի հետ հուզական կապ չեն նկատել հոգեբանները:
    19:19
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը փակ կլինի
    Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
    19:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասին
    Նրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։ 
    19:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմարիկի 66-ամյա բնակչուհու տան բակում հայտնաբերվել է 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգված
    Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն:
    18:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Չգիտեի, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի»․ Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում ու գրել է․ «Տեսանյութը՝ 25.09.2023թ.,ժամը՝ 18։06 Երեկ արդեն լույս ունեինք, մերը չէր, ադրբեջանցիներն էին միացրել։ Ոչ մի էմոցիա չառաջացրեց՝ ոչ ուրախություն, ոչ զայրույթ, միևնույն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ երբ տան բոլոր լույսերը միացան, այլևս չանջատեցի. խնայելու կարիք չկար, մերը չէր… Բայց զգացի կամ միգուցե հասկացա, որ կորցնում եմ կապը իրականության հետ ու փոքրիկ երեխայի պես փախա, մտա իմ աշխարհ … այնտեղ լավ էր, այնտեղ ուզում էի մնալ … Նայում էի շուրջբոլորս ու չէի հասկանում մարդկանց, որ շտապում են գնալ, գնալ իրենց քաղաքից, իրենց տնից, իրենց կյանքից ու ինձ թվում էր, որ բոլորը արդեն հեռացել են, իսկ ես ՏՈւՆ եմ գնում ու ամեն ինչ առաջվանը կլինի։ Գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, դեռ չգիտեի, որ էլ երբեք ոչինչ էլ առաջվանը չի լինի, գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, որ ձայները որոտինը չեն, որ… Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է …»։
    18:39
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան
    «Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։
    18:34
    25.09.25
    Ավելին