Լրահոս
Հասարակական
15:45
15.01.25
880

Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան

Img default alt hy

Ես նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանը իմ օգնականն է եղել և այդ ժամանակահատվածից սկսած ես տեսել եմ, որքան նա հետևողական պրպտումների մեջ է և ցանկությունների մեջ է սովորելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Ցավը մեծ է մեր հանրության համար, մեր պատգամավորական խմբակցության համար, մեր դաշինքի, ՀՅԴ նրա ընկերների համար, որովհետև մենք ֆիզիկապես կորցրեցինք մի մարդու, որ նախ որպես անձնավորություն վսեմ հատկանիշներ ուներ, սկզբունքային էր, մարտնչող էր: Իզուր չէ, որ նրա ծառայությունները նաև մեր կողմից գնահատվում է հայրենիքի պաշտպանության գործում, մասնակցելով տարբեր մարտական գործողությունների, լինելով տարբեր դրվագներում նա ցույց է տվել իր պատրաստակամությունը հայրենիքի պաշտպանությանը իր նվիրյալ լինելը, իր անվախ լինելը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: