Լրահոս
Միջազգային
22:45
30.05.23
122

ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո

Img default alt hy

ՆԱՏՕ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և ևս մեկ գումարտակ կպատրաստի անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 30-ին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է Ստոլտենբերգը։