Լրահոս
Հասարակական
23:58
25.12.24
399

Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է։