Լրահոս
Աշխարհ
11:50
28.03.25
1 575

Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Բանգկոկում տարհանում են բազմահարկ շենքերի բնակիչներին՝ երկրաշարժով պայմանավորված, հաղորդում է Associated Press-ը: Մյանմարում է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

AP-ն նշում է, որ Մեծ Բանգկոկի շրջանում ապրում է ավելի քան 17 մլն մարդ, որոնցից շատերն ապրում են բազմահարկ բնակարաններում: ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է, որ գործակալության ներկայացուցչության գրասենյակում պատերից սվաղը պոկվել, ընկել է, իսկ շենքը ուժեղ ճոճվել է։ Ցնցումները շարունակվել են մոտ 10 րոպե։

Բարձրահարկերի տանիքների լողավազաններից ջուրը սկսել է թափվել։ Khaosod-ը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Ռատչաբուրի նահանգից ոչ հեռու։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: