Լրահոս
Սպորտ
23:10
30.11.22
149

Մունդիալ-2022. D խմբում Ֆրանսիայի հետ պայքարը փլեյ-օֆֆում կշարունակի Ավստրալիան

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացան D խմբի վերջին տուրի հանդիպումները` Թունիս-Ֆրանիսա, Ավստրալիա-Դանիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոնը` Ֆրանսիան, մրցեց Թունիսի հետ: Ունենալով վիճակագրական առավելություն առաջին կեսի հիմնական մասում` Ֆրանսիայի ընտրանին չէր կարողանում առաջ անցնել հաշվի մեջ: Մեկնարկային 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց: Մունդիալի գործող գավաթակիրները գնդակ բաց թողեցին երկրորդ կեսի սկզբին: Թունիսի հավաքականին առաջ մղեց Խազրին: Ֆրանսիային հաջողվեց խուսափել պարտությունից միայն հանդիպման ավելացված րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Գրիզմանը:

Թունիս-Ֆրանսիա` 1:1:

Միաժամանակ ընթացող խաղում Ավստրալիան Ալ-Վակրա քաղաքի մարզադաշտում մրցեց Դանիայի հետ: Մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխադարձաբար գրոհում էին և սովորաբար գրոհներն ավարտում էին դարպասապահների միջամտությամբ: Ավստրալիայի ընտրանին, որն այդ դիմակայության ֆավորիտը չէր, չէր խաղում «երկրորդ համարով» և երբեմն լուրջ գրոհերով մոտ էր գոլին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում, սակայն Ավստրալիան կարողացավ իրացնել ստեղծված հնարավորությունը: 60-րդ րոպեին աչքի ընկավ Լեքին:

Ավստրալիա-Դանիա` 1:0:

D խմբից ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները: Թունիսը խմբում երրորդն է, իսկ Դանիան` վերջինը: