Լրահոս
Սպորտ
16:50
26.11.22
89

Մունդիալ-2022. Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց Թունիսին

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D ենթախմբի երկրորդ տուրի շրջանակներում Թունիսի ընտրանին մրցեց Ավստրալիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ-Վակրա քաղաքի «Ալ-Զանուբ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին Թունիսի ընտրանու գրոհներին առավել դիպուկ էին, թեպետ չէին ավարտվում գոլով: Ավստրալիայի հավաքականը, սակայն, օգտագործեց իր արագ հակագրոհն ու առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հրապարակում գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Միչ Դակը: Ավստրալիայի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրած` թեպետ «կղզիաբնակներն» ունեին մի քանի լավ առիթ:

Երկրորդ կեսում Թունիսի ընտրանին ամեն կերպ փորձում էր խոցել անկյունը, որով կվերականգներ հաշվի հավասարությունը, սակայն Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստները հաջող պաշտպանվում էին:

Թունիս-Ավստրալիա` 0:1:

Այս հաղթանակից հետո Ավստրալիան ունի 3 միավոր և դեռևս երկրորդ տեղում է: Թունիսը մեկ միավորով վերջինն է: Ֆրանսիայի և Դանիայի հավաքականը կմրցեն քիչ ավելի ուշ: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ևս ունի երեք միավոր: Իր ակտիվում մեկ միավոր ունի Դանիան: