Լրահոս
Միջազգային
22:57
26.03.25
269

Մոսկվա-Վաշինգտոն համաձայնություն կամ սևծովյան գործարք. Զելենսկին ցուցակ է ուղարկել ԱՄՆ

 

Չնայած էներգետիկ ենթակառուցվածքները չթիրախավորելու ռուս-ամերիկյան պայմանավորվածությանը՝ Ուկրաինայի ԱԹՍ-ները գրոհել են նաև Բրյանսկի և Կուրսկի շրջանների էներգետիկ օբյեկտները: Այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Սա այն դեպքում, որ Զելենսկին Թրամփին է ուղարկել այն օբյեկտների ցանկը, որոնք չպետք է թիրախավորվեն: Ռուսաստանը շահագրգռված է կյանքի կոչել ռուս-ամերիկյան մեկ այլ պայմանավորվածություն՝ շարունակել Սև ծովով անխոչնդոտ արտահանել պարարտանյութեր ու հացահատիկ՝ դեպի համաշխարհային շուկա՝ այդ թվում Եվրոպա: