Լրահոս
Քաղաքական
13:25
24.12.24
299

Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում Հայաստանի և Ռումինիայի սերտ համագործակցությունը՝ ԵՄ-ՀՀ գործընկերության ընդլայնման և երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։ 

«Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։

Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և ԵՄ-ի հետ առավել հավակնոտ օրակարգի կառուցման ուղղությամբ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: