Լրահոս
Քաղաքական
18:24
24.03.25
281

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը բարձր գնահատականի է արժանացել Մոսկվայում։

Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։