Լրահոս
Արցախ
15:00
27.11.22
114

Միկոյանի նարդին ու արցախցու զառը. վարպետ Գարիկի հաղորդագրությունը

Ատամները սեղմած Շուշիից իրեն նայող թուրքի հայացքի տակ ապրել չի պատրաստվում վարպետ Գարիկը, որի ձեռքի աշխատանքը Ստեփանակերտի թանգարանի ցուցափեղկից հանել է տվել ու հետը Բաքու տարել ադրբեջանական ԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Ախունդովը:

Գարիկը նարդիներ է սարքում: Զառեր՝ երբեք: Դրանք ոչ մի անգամ հօգուտ արցախցու չեն ընկել: Բայց պատրաստի մի նարդի ունի ու արդեն որոշել է, թե ում է տալու: