Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:03
29.11.22
122

«Միայն հրթիռները չեն փրկի հայերին». հայ-հնդկական զորավարժությունները չեն բացառվում

Հայաստանում օրեցօր ավելի շատ մարդիկ են ռազմական աջակցություն ակնկալում Հնդկաստանից: Եվ այդ ֆոնին՝ Երևանում անցկացվող հայ-հնդկական առաջին գիտաժողովի մասնակիցները քննարկում են երկու երկրների ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման հեռանկարը:

Հնդիկ միջազգայնագետը այսօր «Հայլուրի» հետ զրույցում չի բացառել, որ կարող են հայ-հնդկական զորավարժություններ լինել: