Լրահոս
Արցախ
20:55
26.12.22
77

Մի խումբ քաղաքացիների խաղաղապահները թույլ չեն տվել շարժվել դեպի Արցախ. «հնարավոր են սադրանքներ»

Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանից ավտոերթով շարժվել են դեպի Արցախ: Տեղ գյուղի մոտ Հայաստանի ռազմական ոստիկանության անցակետում նրանց կանգնեցրել են ու հայտնել, որ առաջ գնալ չեն կարող: Քաղաքացիները պահանջել են հանդիպում խաղաղապահների հետ:

Նրանց է մոտեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը, տեսախցիկներից հեռու բանակցել 5 հայի հետ՝ ավտոերթի կազմակերպիչների և ակցիայի միացած այն արցախցիների հետ, որոնք արգելափակված են մնացել Գորիսում:

Ռուսական կողմի հետ բանակցած հայերի խոսքով՝ խաղաղապահների հրամանատարի տեղակալը հայտնել է, որ այս պահին Հայաստանից Արցախ գնացող ավտոերթի անվտանգությունը ապահովել չեն կարող, հնարավոր են սադրանքներ: