Լրահոս
Հասարակական
15:20
15.01.25
499

Մհերը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Մի թաքուն բան ուներ Մհերը. նա բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Տասնյակներով, հարյուրներով էր: Երբեմն Մհերի վրա ջղայնանում էինք: Մի դեպք ասեմ՝ օգնել էր մեկին, ով հետո ինձ շնորհակալություն հայտնեց, թե «Մհերն օգնել է», ասում էի՝ Մհեր, քո մեքենան շատ ավելի էժան է, քան իր ունեցած մեքենան: Այն սիրտը որ ինքը ուներ, տա Աստված մեր ամեն հայրենակից ունենա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: