Լրահոս
Քաղաքական
19:23
20.12.24
275

Մեզ էլ Աղազարյան կանի, եթե խելոք չմնանք. վտանգ է զգում Փաշինյանը կամ վախն ամրապնդվում է ՔՊ-ում

Աղազարյան-Ասլանյան դուետին իշխանության շարքերից հեռացնելուց, Զեյնալյանի մանդատից հրաժարվելու որոշմանը հասնելուց հետո Փաշինյանի, այսպես ասած, «մանգաղից» սկսել են վախենալ շատ ՔՊ-ականներ: Թերթերում արդեն անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է առաջիկայում ուշադիր լինեն իրենց WhatsApp-ին, որովհետև Փաշինյանը կարող է նրանց էլ հրաժեշտի նամակ գրել: Կարկառուն ՔՊ-ականներ Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի մասին է խոսքը: Կդառնան նրանք Փաշինյանի նոր թիրախը, թե ոչ...