Լրահոս
Հասարակական
14:37
16.08.22
170

Մետրոյի որոշ կայարաններում և «Զվարթնոց»-ում ռումբ չի հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 16-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Ժամը 10։30-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են, աշխատակիցները և ուղևորները տարահանվել են։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։