Լրահոս
Սպորտ
09:30
28.11.22
139

Մեսսին կարող է տեղափոխվել ՄԼՍ

Img default alt hy

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Times-ը։

Նշվում է, որ 35-ամյա խաղացողը MLS-ի ակումբ կտեղափոխվի 2023 թվականի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Ինտերի սեփականատերը լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, արգենտինացին հնարավորություն ունի բանակցել ցանկացած ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ։

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում երկու խաղ է անցկացրել ԱԱ-2022-ում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։